![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում զինված խմբավորում է վնասազերծվել, կա 2 սպանված
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/8c6e8a3e4ab26f462f27ca41e2eb47c8.jpg)
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում զինված խումբ է վնասազերծվել, կա երկու սպանված։
Գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ստացել, որ հանրապետությունում զինված խումբ է գործում, որը պլանավորել է ահաբեկչական ու զինված հարձակումներ իրականացնել երկրի տարածքում։
Նշվում է, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացներ նախաձեռնել են երկրում ստեղծել «Կովկասյան ջամմատներ»-ի զինված թևը, որը ենթարկվում է օտարերկրյա ահաբեկչական խմբավորման։
Վերջիններս անօրինական եղանակով ձեռք են բերել զենք, պայթուցիկ նյութեր և պատրաստվել են դիմել ահաբեկչական գործողությունների։
Օպերատիվ միջոցառումների շրջանակում, որոնք անցկացվել են հոկտեմբերի 26-27-ը, խմբավորման 2 անդամ սպանվել է դիմադրություն ցուցաբերելիս։
Հարուցվել է քրեական գործ։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։