
Թուրքական բանակը հարվածներ է հասցրել սիրիացի քրդերի դիրքերին

Թուրքական բանակը «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում անցած օրերին հրետանուց հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի 127 օբյեկտների և սիրիացի քրդերի 8 օբյեկտների, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին։
«Մեր ԶՈւ-ն խոցել է ԴԱԻՇ-ի 127 և սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության 8 թիրախներ։ Սիրիայի ազատ բանակը փորձում է վերահսկողություն սահմանել Մարի քաղաքի շրջանում գտնվող ևս 3 բնակավայրերի նկատմամբ։
Մարտերի ընթացքում սպանվել է 8 և վիրավորվել ընդդիմության 34 մարտիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռազմաօդային ուժերի երկու հարվածների հետևանքով Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի երկու զինյալ, տրանսպորտային միջոց ու ծանր սպառազինություն։