Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտնել է Մոսուլում սպանված ԴԱԻՇ-ի զինյալների թիվը

Իրաքում ամերիկյան հրամանատարությունը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի հարյուրավոր ջիհադականներ են սպանվել անցած շաբաթ սկսված Մոսուլի ազատագրական գործողության շրջանակներում:

ԱՄՆ զինված ուժերի՝ Մերձավոր Արևելքի հարցերով կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոտելի տեղեկություններով՝ սպանվել է 800-900 զինյալ:

Ինչպես վերջինս հայտնել է AFP-ին, իրաքյան բանակին դժվար է եղել քաղաքին հասցնել ճշգրիտ ավիահարվածներ, քանի որ զինյալները մշտապես տեղափոխվել են ու ծածկվել Մոսուլի խաղաղ բնակիչներով՝ որպես «կենդանի վահան»:

«Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում՝ գործողությունն սկսելուց ի վեր, մեր գնահատականների համաձայն, սպանվել է ԴԱԻՇ-ի 800-900 զինյալ»,- հայտնել է գեներալ Վոտելը:

Որոշ տվյալների համաձայն՝ քաղաքում կարող է գտնվել մոտ 5000 ջիհադական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս