![](/banners/BeFunky-design.jpg)
«Ոչ մի ռազմական գործողություն ԼՂ հակամարտության գոտում չի կարող նպաստել խաղաղ կարգավորմանը». Մարիա Զախարովա
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/zaxarova-2.jpg)
Ոչ մի ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում չի կարող նպաստել խաղաղ կարգավորմանը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին հարցին։
Զախարովան ասել է, որ ոչ մի ուժային գործողություն չի կարող նպաստել խաղաղ կարգավորմանը, ինչը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Դա վերաբերում է ընդհանրապես տեսությանը, միջազգային հարաբերություններում պրակտիկային և քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։