Մինսկում հանդիսավոր պայմաններում բացվել է Վլադիմիր Լենինի վերականգնված հուշարձանը։ Նրա արձանը տեղադրվել է Մինսկի տրակտորի գործարանի մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է իր հրաժարականի պատճառները, որի մասին հայտարարվել է նոյեմբերի 7-ին, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո սկսվել են Կիպրոսի միավորման շուրջ բանակցությունները դրա հյուսիսային մասի հետ, որը օկուպացրել է Թուրքիան, հայտնում է DW-ն։
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից անմիջապես հետո «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը կրկնեց Թուրքիայի ժխտողական ուղեգիծն ու խնդրեց «Ցեղասպանություն» բառի հիշատակումը հանել արձանագրությունից: Հովհաննիսյանը դատապարտեց այդօրինակ մոտեցումը՝ իբրեւ պաշտոնական գրաքննությանը բնորոշ անթույլատրելի երեւույթ:
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այսօր ներկայացրել է «100 օր և պաշտպանական ոլորտի ռազմավարական զարգացումը» զեկույցը, որին ներկա են եղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը արդեն 53 տարի է, ինչ «ստիպում է Թուրքիային սպասել Եվրամիության դռների մոտ», հայտնում է Anadolu գործակալությունը։
Իրաքի բանակը հայտնել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի փախուստի մասին։
Սկսվել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնիի այցը Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր զինվորականներ կգտնվեն բարձր պատրաստականության վիճակում Ռուսաստանի գործողությունների պատճառով, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Times թերթին տված հարցազրույցում։
Հետագայում ընկերություններից մեկը օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Ակ Ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ» ընկերությունն այդ բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ է վաճառել, սակայն դրանցից բխող հարկային պարտավորությունների մասով հարկային տեսչություն չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ և չի կատարել հարկային պարտավորությունները:
Մենք ապրում ենք տեխնոլոգիական հեղափոխությունների ամենօրյա հեղեղի մեջ։ Իրականություն է, որ ավանդական հեռուստատեսությունն ամեն օր զիջում է իր դիրքերը։ Նոր դարաշրջանի հեռուստադիտողը թելադրում է փոխվել, արագորեն ներդաշնակ դառնալ ժամանակակից պահանջներին կամ անդառնալիորեն պարտվել ինտերնետին ու վերանալ։ Հիմա աշխարհում ամենամոդայիկ արտահայտություններից մեկը՝ «ես հեռուստացույց չեմ նայում» նախադասությունն է։
Փաստաբան Էմիլ Ամիրխանյանը (արտոնագիր 993,տրված 16.10.2010թ.) նոյեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:
Հայաստանում տնտեսական զարգացման գերակա ճյուղերից պետք է հայտարարել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը: Այս մասին շատ է խոսվում հատկապես վերջին տարիներին, երբ ոլորտի գրանցած հաջողությունների արդյունքում Հայաստանը համարվում է ինովացիոն և տեխնոլոգիական երկիր:
Նախորդ շաբաթ Մարեյը հաղթեց Փարիզի «Մասթերսը»՝ եզրափակչում առավելության հասնելով Ջոն Իզների նկատմամբ 6:3, 6:7, 6:4 հաշվով: Համաշխարհային վարկանիշը գլխավորելու համար Էնդիին բավարար էր հասնել եզրափակիչ:
Վերջին տարիներին լայն տարածում ստացած՝ տոնական հրավառությունների ավանդույթը դարձել է մեր կենցաղի մասը: Միևնույն ժամանակ՝ անզգուշությունը, անփութությունն ու անտարբերությունը, մասնավորապես՝ գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելը, կարող են դժբախտ դեպքերի պատճառ դառնալ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ճեպազրույցում հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել։ Համապատասխան տեսանյութը հրապարակված է քաղաքական գործչի Facebook-յան էջում։
Դոմադեդևո օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, հետաձգվել 22 չվերթ, Շերեմետևոյում 29-ը չեղյալ են հայտարարվել, 13-ը՝ հետաձգվել:
Կիրակի «Լիվերպուլը» 11-րդ տուրի խաղում ոչնչացրեց «Ուոտֆորդին» 6:1 հաշվով և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Խաղի վերջում երջանիկ երկրպագուները երգում էին «Էնֆիլդում». «Եթե Սուարեսը դեռ խաղար մեզ մոտ, ապա կնստեր պահեստայինների նստարանին»:
Հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից հերթական անգամ իջեցվելու են մատուցվող ծառայությունների սակագները:
Ադրբեջանի Ազերի-Չըրաղ-Գյունեշլի հանքավայրի բլոկերի մոտ կան ուժեղ երկրաշարժերի օջախներ:
«Ռոսիա-24» հեռուստաընկերության կիրակնօրյա տեղեկատվական- վերլուծական հաղորդման շրջանակում «Ռուսաստանն ու Հայաստանը վարում են ազնիվ խաղ» վերնագրված ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Սիրայի հայ համայնքին, համայնքի ձևավորման պատմությանն ու ներկային, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է համոզել իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին վերանայել Անկարայի վերաբերմունքը սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) մասնակցության հարցի նկատմամբ՝ կապված Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԴԱԻՇ-ից ազատագրման գործողության հետ։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հնարավոր է համարել, որ Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընդդիմության ու լրագրողների դեմ վարած քաղաքականության հետ։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն 2016թ-ի հոկտեմբերի 25-ին էլեկտրոնային հարցմամբ դիմել էր բոլոր 18 նախարարություններ՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.
Մի շարք հեռանկարային նախագծեր, որոնք կարող են կյանքի կոչվել «Մեկ գոտի՝ մեկ ուղի» հայեցակարգի և Եվրասիական տնտեսական միության կցորդման շրջանակներում, արդեն գտնվում են մշակման փուլում։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր մեկնաբանություններն է արել «Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1):
«Աղբյուրները 4-ն են: Դրանցից մեկը Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման գնի նվազումն է: Այդ տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թ. հունվարի 1-ին: Այս պահին վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում տարանցման սակագները նվազեցվելու ուղղությամբ: Այդ նվազեցման հաշվին խնայված բոլոր գումարները կուղղվեն խնդրի լուծմանը»,- ասաց Նազարյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում արդեն ավելի քան 2000 երիտասարդներ իրենց եռօրյա ակտիվ հանգիստն են անցկացրել Ծաղկաձորում: Հաջորդ ծրագրին կմասնակցեն Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախորդ եռօրյա հավաքներին մասնակցություն չեն ունեցել: