Բաժիններ՝

«ԵՄ-ն կես դարուց ավելի ստիպում է Թուրքիային սպասել դռների մոտ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը արդեն 53 տարի է, ինչ «ստիպում է Թուրքիային սպասել Եվրամիության դռների մոտ», հայտնում է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը Թուրքիայի համար «ոչ մի լավ բան չի արել»:
«Մենք ինքներս կլուծենք մեր խնդիրները»,- ասել է նա երկրի բուհերից մեկում ելույթի ժամանակ։

Էրդողանը նշել է, որ վերջին 3 տարվա իրադարձությունների ֆոնին Թուրքիան փոխել է տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իր վերաբերմունքը և իր համար նոր ուղի է նախանշել։

Նրա խոսքով՝ հիմա երկրին չի հետաքրքրում, թե ինչ կասեն մյուսները։
«Այսուհետ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ ժողովրդի բարեկեցության և բարգավաճման համար»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս