Բաժիններ՝

Սաակաշվիլին՝ նահանգապետի պաշտոնից հրաժարականի պատճառների մասին

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է իր հրաժարականի պատճառները, որի մասին հայտարարվել է նոյեմբերի 7-ին, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Սաակաշվիլին, իր համբերությունը լցրել են էլեկտրոնային հայտարարագրման արդյունքներն ու սոցիալական անարդարությունը, որը թաքնված էր դրա հետևում։

«Եթե անկեղծ, ինձ համար վերջին կաթիլը դարձան այդ էլեկտրոնային հայտարարագրերը։ Երբ ես տեսնում եմ այդ հղփացած դեմքերը … այլ բառ չկա, որոնք և՛ այստեղ, և ողջ Ուկրաինայում հայտարարում են բացահայտ, որ միայն միլիարդներ ունեն և դեռևս սոցիալական օգնություն են ստանում պետությունից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «ոչ մի կարգին մարդ, որն սկսել է նորովի աշխատել», պետությունից պաշտպանություն չի ստանում։

Նա իր հրաժարականը բացատրել էր նրանով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայում երկու կլանի է աջակցում, և «մարզը հանձնում են ոչ թե պարզապես կոռուպցիոներներին, այլ Ուկրաինայի թշնամիներին»։

«Այս իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ։ Նրանք թող հույս չունենան ու չհաշվարկեն, թե ինձնից ազատվել են։ Ես այն զինվորն եմ, որն ուտում է այնքան, որքան կարող է, իսկ հետո՝ այնքան, որքան անհրաժեշտ է»,- հավելել է նա։

«Պայքարը շարունակվում է»,- հայտարարել էր Վրաստանի նախկին նախագահը։

Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Մելնիչուկը հայտարարել էր, որ ունի 1 տրլն գրիվնա կանխիկ (շուրջ 39.17 մլրդ դոլար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս