Էնդի Մարեյը պաշտոնապես գլխավորեց АТР վարկանիշը, Ռոջեր Ֆեդերերը լքեց թոփ-10-ը 2002թ. սկսած առաջին անգամ
Բրիտանացին 26-րդ թենիսիստն է, ով դառնում է աշխարհի առաջին ռակետ:
Նախորդ շաբաթ Մարեյը հաղթեց Փարիզի «Մասթերսը»՝ եզրափակչում առավելության հասնելով Ջոն Իզների նկատմամբ 6:3, 6:7, 6:4 հաշվով: Համաշխարհային վարկանիշը գլխավորելու համար Էնդիին բավարար էր հասնել եզրափակիչ:
Նովակ Ջոկովիչը 223 շաբաթ պահպանելով առաջին հորիզոնականը՝ զիջեց դիրքերը և գրավեց 2-րդ տեղը: Առաջին հորիզոնականում դիրքերը պահպանելու ռեկորդակիր Ռոջեր Ֆեդերեր (302 շաբաթ) կորցրեց 7 դիրք և 2002թ. առաջին անգամ լքեց թոփ-10-ը: Շվեյցարացին պահպանել է դիրքերը թոփ-10-ում 735 շաբաթ և այդ ցուցանիշով զիջում է միայն Ջիմի Քոնորսին (788 շաբաթ):
АТР վարկանիշ, նոյեմբերի 7
- Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 11185 միավոր
- Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 10780
- Սթեն Վավրինկա (Շվեյցարիա) – 5115
- Միլոշ Ռաոնիչ (Կանադա ) – 5050
- Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – 4705
- Գայել Մոնֆիս (Ֆրանսիա) – 3625
- Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 3450
- Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 3300
- Դոմինիկ Թիմ (Ավստրիա) – 3215
- Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3060
- Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 2130
- Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 873
Պատրաստեց Անի Գաբուզյանը