Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կբարձրացնի 300 հազար զինվորականի մարտական պատրաստականության աստիճանը Ռուսաստանի պատճառով

ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր զինվորականներ կգտնվեն բարձր պատրաստականության վիճակում Ռուսաստանի գործողությունների պատճառով, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Times թերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացնում է գործունեությունը տարբեր ուղղություններով՝ բարձրացնում է իր ռազմական հզորությունը, անցկացնում է զորավարժություններ, բարձրացնում է քարոզչության վրա ծախսերը։

«Մենք պատասխանում ենք դրան Սառը պատերազմից ի վեր մեր հավաքական պաշտպանության խոշորագույն ուժեղացմամբ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։
Նա չի ընդգծել զինվորականների թիվը, որոնց մարտական պատրաստվածությունը կբարձրացվի։ Սակայն, ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ադամ Թոմսոնի խոսքով՝ խոսքը 300 հազար զինվորականի մասին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս