Շվեյցարիայում մեկնարկել են Կիպրոսի միավորման շուրջ բանակցությունները
Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո սկսվել են Կիպրոսի միավորման շուրջ բանակցությունները դրա հյուսիսային մասի հետ, որը օկուպացրել է Թուրքիան, հայտնում է DW-ն։
Բանակցությունների ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջին մտադիր են քննարկել տարածքային և այլ կարևոր հարցեր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքով՝ ինքը հավատում է այդ հարցի շուրջ երկարատև համաձայնության ձեռքբերմանը։
«Երկու ղեկավարներն էլ հույս են հայտնել, որ այդ հանդիպումը ուղի կնախանշի բանակցությունների վերջին փուլի համար, կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև 2016թ. վերջը որոշման հանգեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։