Էմիլ Ամիրխանյանը նշանակվել է փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ

Փաստաբան Էմիլ Ամիրխանյանը (արտոնագիր 993,տրված 16.10.2010թ.)  նոյեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:

Էմիլ Ամիրխանյանի գործառույթներն են.

-Պետական (դատական, ոստիկանության, դատախազության և այլ) ուտեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններիհամակարգում.

-Պալատի և միջազգային կառույցների միջև հարաբերություններիհամակարգում.

-Պալատի հասարակայնության հետ կապերի ոլորտի, այդ թվում՝ Պալատի մամուլի խոսնակի աշխատանքի համակարգում.

-Պալատի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովում.

-Պալատի մասնակցությամբ գործերով դատական ներկայացուցչություն.

-Նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ Պալատի դիրքորոշումների մշակում ևներկայացում.

-Փաստաբանների նկատմամբ ներկայացված բողոքների քննարկման կազմակերպում:

Աշխատանքային գործունեություն

2016թ. ապրիլ- 2016թ. նոյեմբեր զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի            պրոռեկտորի պաշտոնը

2015թ. դեկտեմբեր-2016թ. ապրիլ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնակատար

2016թ. մայիսից-հունիս հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար

2015 թ.-ից Եվրոպայի խորհրդի HELP (Մարդու իրավունքների բնագավառում ուսուցում իրավաբանների համար) ծրագրի հայաստանյան համակարգողն է

2014-2016թթ. զբաղեցրել է  Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետի պաշտոնը

2010թ.-ից  հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան

2007-2014թթ. զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը

2007թ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի խորհրդականի պաշտոնը

2006-2007թթ. աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագիտական վարչության փորձագետ

2005-2006թթ. զբաղեցրել է ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնականի պաշտոնը

Կրթություն  

2013թ. սովորել է Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում, ԱՄՆ, հանրային քաղաքականության և հանրային կառավարման ուսուցման ծրագիր

2009թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ապրանքային նշանի իրավական կարգավորումը և դրա պաշտպանությունը ՀՀ օրենսդրությամբ» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2006-2007թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան

2001-2006թթ. սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի աստիճան

Դասավանդման փորձ

2014թ.-ից Արդարադատության ակադեմիայի դասախոս (դասընթացներ՝ «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության իրավունքի պաշտպանության  ոլորտում», «Մտավոր սեփականության իրավունք»).

2011թ. Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, դասախոս (դասընթացներ՝ «Ժառանգական իրավունք», «Առևտրային իրավունք»)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930