![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում ուժեղ երկրաշարժեր են կանխատեսում
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/erkrasharj.jpg)
Ադրբեջանի Ազերի-Չըրաղ-Գյունեշլի հանքավայրի բլոկերի մոտ կան ուժեղ երկրաշարժերի օջախներ:
Այդ տեղերն ամենաակտիվն են Կասպյան սեկտորում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԳԱԱ Հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի տնօրեն Ղուրբան Եթիրմիշլին, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Այնտեղ եղել են եւ կլինեն երկրաշարժեր»,- ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե «Գյունեշլի» եւ «Ումիդ» հանքավայրերի մոտ երբ կտեղակայվեն հատակակայանները, նա նշեց, որ դրանք գնել են, սակայն չեն տեղադրվել: «Այդ առումով մենք ֆինանսական դժվարություններ ունենք»,- ասել է նա: