Բաժիններ՝

«Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցությունը զարգանում է». Լևան Իզորիա

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այսօր ներկայացրել է «100 օր և պաշտպանական ոլորտի ռազմավարական զարգացումը» զեկույցը, որին ներկա են եղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Իզորիան հայտնել է, որ ուժի մեջ է մնում Վրաստանի ԶՈՒ-ում ծառայության կարգը, սակայն զորակոչն անցկացվելու է նոր ձևով։

Իզորիան հայտարարել է, թե Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա։

«Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցությունը սահուն կերպով զարգանում է։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում անվտանգությունը լինի բարձր մակարդակի վրա։ Այդ նպատակով մենք կշարունակենք հանդիպումները եռակողմ ձևաչափով և կամրապնդենք մեր հարաբերությունները»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս