
«Ֆուտբոլիստները հավատում են ինձ, իսկ ես հավատում եմ նրանց». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր մեկնաբանություններն է արել «Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1):
Հիշեցնենք, որ «Սուոնսիի» հետ խաղում մանկունյանցիներին հաղթանակ բերեցին Պոլ Պոգբայի գոլը և Զլատան Իբրահիմովիչի դուբլը:
«Ֆուտբոլիստները հավատում են ինձ, իսկ ես հավատում եմ նրանց: Սրանում մենք երբեք պրոբլեմներ չենք ունեցել:
Պոգբան շատ լավ խաղաց, նույնիսկ, եթե հաշվի չառնենք նրա գոլը: Այսօր Պոլը շրջապատված էր որակով և փորձով: Չէ՞ որ նրա կողքին խաղում էին Մատան, Ռունին, Կարիքը և Ֆելաինին: Պոգբան լավն էր. նույն բանը կարելի է ասել ամբողջ թիմի մասին:
Ես գիտեի, որ Զլատանը կխփի: Դա ժամանակի հարց էր: Բայց մի բան է, երբ հարձակվողը չի խփում և, ընդհանրապես, ոչ մի օգուտ չի բերում թիմին, և այլ բան է Իբրահիմովիչը: Նա միշտ ամեն ինչ անում է թիմի համար»,- ասել է Մոուրինիոն BBC-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը