Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդը փախել է Մոսուլից

Իրաքի բանակը հայտնել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի փախուստի մասին։

Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ Մոսուլի ազատագրման գործողությունն սկսելուց ի վեր սպանվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 2 հազար ահաբեկիչ։

«Հետախուզության աղբյուրները հաստատել են ահաբեկիչ Աբու Բաքր ալ-Բաղդադիի փախուստը Մոսուլից 150 ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով նրանց օգնությամբ խուսափել ավիահարվածներից»,- հայտնել են Իրաքի ԶՈւ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Ալ-Բաղդադին հանդես էր եկել ուղերձով՝ ուղղված ԴԱԻՇ-ի զինյալներին և կոչ անելով նրանց Մոսուլը պահել ցանկացած գնով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս