Մեդվեդևը լավ հեռանկարներ է տեսնում «Մետաքսի ճանապարհի» ու ԵՏՄ-ի նախագծերի կցորդման միջև
Մի շարք հեռանկարային նախագծեր, որոնք կարող են կյանքի կոչվել «Մեկ գոտի՝ մեկ ուղի» հայեցակարգի և Եվրասիական տնտեսական միության կցորդման շրջանակներում, արդեն գտնվում են մշակման փուլում։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Եթե խոսենք այդ երկու մոտեցումների մասին, ապա դրանց ուղղակի արտահայտությունը կարող են լինել նախագծերը, որոնք կապված են ԵՏՄ-ի տարածքով և Ռուսաստանով՝ Չինաստանից բեռների փոխադրմանը դեպի Արևմտյան Եվրոպա»,- ¬ասել է Մեդվեդևը։
«Այդ տրանսպորտային միջանցքները, լոգիստիկայի կառուցումը բացառիկ կարևոր ու հետաքրքիր թեմա է, և ներկայումս այդ առնչությամբ մշակման փուլում են մի շարք հետաքրքիր գաղափարներ»,- հայտնել է ՌԴ վարչապետը։
Նրա խոսքով՝ կան նաև այլ ուղղություններ, ներառյալ՝ ազգային շուկաների հնարավորությունների օգտագործումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջարկությունների նախապատրաստումը և արտադրության հիմնումը, ինչպես նաև մի շարք այլ նախագծեր։