Բաժիններ՝

ԵՄ-ում չեն բացառում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հնարավոր է համարել, որ Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընդդիմության ու լրագրողների դեմ վարած քաղաքականության հետ։

Ինչպես հիշեցրել է եվրոպացի նախարարը, Թուրքիայի արտահանման 50 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, ներդրումների 60 տոկոսը գալիս է ԵՄ-ից։
«Դա ճնշման անսահմանափակ միջոց է, և որոշակի պահի մենք չենք հրաժարվի ճնշման այդ միջոցն օգտագործելուց»,- հայտարարել է Ասելբորնը Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքիայի դատախազությունը ձերբակալեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 12 պատգամավորի, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսեդաղին։ Ավելի ուշ 8 պատգամավորի դատարանը կալանավորել էր։

Ասելբորնը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայում ստեղծված վիճակը։ Նրա խոսքով՝ Էրդողանն անտեսում է օրենքի գերակայությունը, ինչն անթույլատրելի է ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկրի համար։

Թուրքիայում նախկին պետծառայողների հետ վարվելու կերպը եվրոպացի դիվանագետին հիշեցրել է նացիստների իշխանության ժամանակների մեթոդները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930