
Մոսկվայի օդանավակայաններից թռիչքներ չեն կատարվում

Դոմադեդևո օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, հետաձգվել 22 չվերթ, Շերեմետևոյում 29-ը չեղյալ են հայտարարվել, 13-ը՝ հետաձգվել:
«Տասս» գործակալության հաղորդմամբ, պատճառն անբարենպաստ եղանակն է:
Ավելի վաղ ՌԴ ՔԱԳՎ-ն զգուշացրել էր ձնաբքի ու սառը հոսանքների մասին, քամու ուժգնացում, տեսանելիության վատացում:
Հայտարարվել էր նաև ծառերի ընկնելու, էլեկտրալարարի կտրվելու, գովազդային վահանակների պոկվելու հնարավարություն մասին:
«Զվարթնոց»-ի պաշտոնական էջում դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթների իրականացման ժամերի մասին միայն մեկ փոփոխություն է նշված: