Բաժիններ՝

Սաակաշվիլին հրաժարական է ներկայացրել

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ճեպազրույցում հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել։ Համապատասխան տեսանյութը հրապարակված է քաղաքական գործչի Facebook-յան էջում։

Նա իր հրաժարականը բացատրում է նրանով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայում երկու կլանի է աջակցում, և «մարզը հանձնում են ոչ թե պարզապես կոռուպցիոներներին, այլ Ուկրաինայի թշնամիներին»։

«Այս իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ։ Նրանք թող հույս չունենան ու չհաշվարկեն, թե ինձնից ազատվել են։ Ես այն զինվորն եմ, որն ուտում է այնքան, որքան կարող է, իսկ հետո՝ այնքան, որքան անհրաժեշտ է»,- հավելել է նա։
«Պայքարը շարունակվում է»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս