Լեռնային Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի ֆոնին Եվրամիությունը կոչ է անում շարունակել բանակցություններն այն առաջարկների շուրջ, որոնց առաջ էին քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ մինչև տարվա վերջ Mastercard միջազգային վճարային համակարգի գործող ակցիայի շնորհիվ, Mastercard և Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաև ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard և Maestro քարտերի վրա փոխանցումներ ստանալիս, փոխանցում ստացողը կստանա նվեր` «Ստիկերների» հավաքածու:
Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանկական երկաթուղուց դեպի ձորն ընկած ճանապարհահատվածում քարերը թուլացել, կախվել են, առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Զարգացման իսլամական բանկն Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլար է հատկացրել նախագծերի իրականացման համար։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:
Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար հաստատել է առանց վիզային ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է Independent-ը` մասնավորեցենելով, որ առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների:
Ռուսաստանում հարցաթերթիկների լրացման միջոցով կստուգեն ուսանողների հակվածությունը ծայրահեղականության նկատմամբ։
Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել է, որ, եթե այս ամսվա վերջին նախատեսված՝ Մերձավոր Արևելքի հարցով միջազգային համաժողովը չեղյալ հայտարարվի, ինքը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։
Թուրքիան ներդրել ու շարունակում է լուրջ ավանդ ունենալ Սիրիայում արնահեղության դադարեցման հարցում, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Դեկտեմբերի 8-ի ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ժամը 11.52-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումն այս տարի ցույց տվեց, թե որքան խոցելի է անվտանգության համակարգը ԵԱՀԿ տարածքում։
Derniere heure թերթի տեղեկություններով՝ գրեթե 50 մարդ է ձերբակալվել Բելգիայում, որոնք կասկածվում են Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF)- Challenger շարքի մրցաշարի խաղերի խաղադրույքների հետ կապված խարդախություններ կատարելու մեջ։
«Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ում երեկ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Ղազախստանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչների միջև, հայտնում է ադրբեջանական Report կայքը։
Սիրիացի ապստամբները խնդրում են հնգօրյա զինադադար հաստատել, որպեսզի հնարավորություն ունենան վիրավորներին դուրս բերել Արևելյան Հալեպից, այն բանից հետո, երբ իրենց բոլոր ջոկատները դուրս են բերել պատմական կենտրոնից՝ հին քաղաքից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։
Դեկտեմբերի 8-9-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 20-25 մ/վ արագությամբ:
Գումարը պետք է հատկացվի Արցախում ապրիլյան պատերազմի պատճառով վնասված բնակարանների վերանորոգմանը, ինչպես նաև Արցախում բնակվող բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին:
Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա գտնվեն։ Անկարան խնդիրներ չունի Բեռլինի հետ, սակայն մատնանշում է սխալները, որոնք թույլ է տալիս գերմանական կողմը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը աջակցել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարության՝ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պլանին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է մամուլում ապատեղեկատվության ավելցուկը՝ այն անվանելով «հնարավոր է, վատագույն վնասը, որը կարող են հասցնել ԶԼՄ-ները»։
Չնայած արևելյան Հալեպում ստեղծված մարդասիրական վիճակին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է Հալեպում հրադադար հաստատելու պահանջները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպում կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ և կքննարկի եվրասիական տնտեսական զարգացումը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ գագաթաժողովի օրակարգը, հայտնում է Կրեմլի կայքը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Կուբայի ԱԳՆ-ն հուսով է Վաշինգտոնի հետ ստորագրել համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր մինչև ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հեռանալը, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության երկու գումարտակների զինծառայողները, գումարտակներ, որոնք տեղաբաշխված են Չեչնիայի Հանրապետությունում, մեկնելու են Սիրիա՝ պահպանելու Հմեյմիմ ավիաբազան: Այս մասին այսօր գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության իրազեկ աղբյուրներին:
Միչիգանի դաշնային դատարանը չորեքշաբթի կասեցրել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ նահանգի տված ձայների հաշվարկը։