
Բելգիայում տասնյակ հայեր են կասկածվում թենիսի մրցաշարի խաղադրույքների խարդախություններում ներգրավվելու մեջ. Derniere Heure

Derniere heure թերթի տեղեկություններով՝ գրեթե 50 մարդ է ձերբակալվել Բելգիայում, որոնք կասկածվում են Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF)- Challenger շարքի մրցաշարի խաղերի խաղադրույքների հետ կապված խարդախություններ կատարելու մեջ։
Թերթի տեղեկություններով՝ վերջիններս բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են կատարել այն խաղերում, որոնց արդյունքները նախապես հայտնի են եղել։
Բրյուսելի, Անտվերպենի, Գենտի և Բրյուգեի դատախազություններն արդեն 18 քրեական գործ են հարուցել։
Քննչական մարմինները կասկածներ ունեն, որ խարդախությունների հետևում կանգնած են հայեր, գրում է պարբերականը։
Հետաքննությունը չի բացառում, որ մեծ չափերի հասնող խարդախության հետ կապված ձերբակալություններ ևս կարող են տեղի ունենալ նաև եվրոպական այլ երկրներում: