Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնան» ջախջախեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» (4:0), «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Սելթիկի» հետ (1:1), իսկ «Արսենալը» հաղթեց «Բազելին» (4:1):
«Առա՛ջ, Իտալիա» և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele հիվանդանոց՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է askanews գործակալությունը։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Աննա Դ.-ն, 2002 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, 1951 թ. ծնված Ֆենյա Դ.-ն, 2008 թ. ծնված Լևոն Դ.-ն, 2014 թ. ծնված Դավիթ Դ.-ն, 1977 թ. ծնված Արսեն Դ.-ն, 1984 թ. ծնված Լիանա Լ.-ն:
Մոսկվայում և Մոսկվայի մարզում 12 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու ու դրա գործունեությանը մասնակցելու մեջ։
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի, հայտնել են երկրի իշխանությունները։ Տասնյակ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ, կան բազմաթիվ վիրավորներ։
47 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Պակիստանի Հավելիան քաղաքի մերձակայքում, հայտնում է Daily Pakistan թերթը։
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպի նրան կատարել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունները։
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներ Հայկարամ Նահապետյանի և Գայանե Չիչակյանի հարցերին, որոնք հարց են ուղղել վերջինիս՝ կապված ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերի հայտարարության հետ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Ռուսաստանին ՄԱԿ-ում սիրիական հարցի լուծման «սիստեմատիկ խոչընդոտման համար։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով:
Արաբական ծովում նավ է անհետացել, որը Եմենի իշխանությունները 5 օր շարունակ չեն կարողանում գտնել։ Նրանք մտավախություն ունեն, որ նավում գտնվող բոլոր՝ 60 ուղևորները կարող էին զոհվել։
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2016թ. 10 ամսում 10 ահաբեկչություն են կանխել, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին լուրերը։
Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ. կասկածյալներն անչափահասներ են։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուն՝ որպես ֆրանսիացի խորհրդարանական, 2015թ. սեպտեմբերին այցելել է «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներ»։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «հաշվի առնելով գլոբալ ֆինանսատնտեսկան ճգնաժամը, ինչպես պետական այլ մարմիններ, այնպես էլ արտգործնախարարությունը, անցել է պետբյուջեի միջոցների խնայողական ռեժիմի»։
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանում հարձակում է իրականացվել թուրք զինծառայողների վրա, կան սպանվածներ ու վիրավորներ։
Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում տեղի են ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի անունից ծաղկեպսակներ են դրվել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: Գյումրիում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:
Քննարկվում է Համբուրգում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+2 ձևաչափով՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։
Ամերիկահայ հայտնի վիպագիր, 18 գրքերի հեղինակ, այդ թվում «Մանկաբարձուհիներ» (Midwives) և «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը ծավալուն հոդված է գրել հեղինակավոր The New York Times պարբերականում, որտեղ պատմում է Լեռնային Ղարաբաղ կատարած վերջին այցի և իր տպավորությունների մասին։
Սահմռկեցուցիչ կադրեր 1988թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից:
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին:
Սոսյուն Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության գործիք է, որը նպատակ ունի աջակցել գործընկեր երկրներին
Մենք ընդունել ենք այն գաղափարները և գործունեությունը, որն ունեցել և իրականացրել է Տիգրան Ուրիխանյանը և կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարվելուց հետո չենք տեսնում նույն կուրսի շարունակությունը և նպատակահարմար չենք համարում Ալյանսի կազմում մնալու:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.45-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63 և 66 տարեկան երկու քաղաքացուհու:
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու կենտրոն։ Նման համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Վերին Դվին գյուղի վարչական տարածքում գտնվող «Ել» կոչվող տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը: