
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Տիգրան Սարգսյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպում կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ և կքննարկի եվրասիական տնտեսական զարգացումը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ գագաթաժողովի օրակարգը, հայտնում է Կրեմլի կայքը։
«Նախատեսվում է կարծիքների փոխանակություն եվրասիական ինտեգրացման արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգի քննարկում, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի վերջին, ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ, Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան հաշվարկում է ստեղծել մեծ եվրասիական գործընկերություն։