Բաժիններ՝

Հալեպի ապստամբները խնդրում են հնարավորություն տալ՝ վիրավորներին հանել քաղաքից

Սիրիացի ապստամբները խնդրում են հնգօրյա զինադադար հաստատել, որպեսզի հնարավորություն ունենան վիրավորներին դուրս բերել Արևելյան Հալեպից, այն բանից հետո, երբ իրենց բոլոր ջոկատները դուրս են բերել պատմական կենտրոնից՝ հին քաղաքից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

halep-jpg1

Ներկայումս ապստամբները վերահսկում են Հալեպի արևելյան հատվածի 75%-ը և շարունակում են առաջխաղացումը։

Հին քաղաքի համար մղվող մարտերը շարունակվել են ողջ գիշեր, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը։
Ապստամբները Հալեպի հնագույն ցիտադելի շուրջ տարածքները վերահսկում էին վերջին 4 տարում։

halep

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս