Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության սրացումը ցույց տվեց, թե որքան խոցելի է ԵԱՀԿ անվտանգության համակարգը». Շտայնմայեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումն այս տարի ցույց տվեց, թե որքան խոցելի է անվտանգության համակարգը ԵԱՀԿ տարածքում։

Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, այս մասին մինչ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մեկնարկը լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Նա հավելել է, որ անգամ, եթե Համբուրգում նիստի ժամանակ չհաջողվի կարգավորել բոլոր հակամարտությունները, «կարևոր է, որպեսզի մենք ուժեղացնենք հակամարտությունների կարգավորման մեխանիզմը ԵԱՀԿ տարածքում»։

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն հիանալի աշխատանք է իրականացնում այնպիսի հարցերում, ինչպիսիք են Ուկրաինայի արևելքում ճգնաժամն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Որոշ դեպքերում ԵԱՀԿ-ն անգամ կանխել է այդ հակամարտությունների՝ բաց պատերազմի անցումը»,- ընդգծել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս