Բաժիններ՝

«Անկարայի և Բեռլինի հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա գտնվեն». Չավուշօղլու

Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա գտնվեն։ Անկարան խնդիրներ չունի Բեռլինի հետ, սակայն մատնանշում է սխալները, որոնք թույլ է տալիս գերմանական կողմը։

Այս մասին, ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիայում թուրքական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան անհանգստացած է Գերմանիայում ահաբեկիչների հովանավորյալների գործողություններից։

Նրա խոսքով՝ Թուրքիան երբեք թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել Գերմանիայի նկատմամբ։

«Լսե՞լ եք երբևէ, որ Թուրքիան աչքերը փակի Գերմանիայի թշնամիների գործողությունների վրա։ Ո՛չ, Թուրքիան հավատարիմ ընկեր է։ Այդ դեպքում ինչի՞ հետ են կապված Գերմանիայի խնդիրները Թուրքիայի հետ հարաբերություններում։ Կարծում եմ՝ Գերմանիան չպետք է աջակցի նրանց, որոնք թշնամի են Թուրքիային»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս