ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից՝ «VK(ВКонтакте)» ցանցի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեակցնում է, որ Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակով՝  “VK(ВКонтакте)” սոցիալական ցանցի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով  և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Դրամային փոխանցումն ուղարկելու համար ուղարկողին անհրաժեշտ է ընտրել փոխանցում ստացողին “VK(ВКонтакте)” կայքում, մուտք գործել ստացողի պրոֆիլ և «Հաղորդագրության» դաշտում նշել փոխանցման գումարը և քարտի համարը, որից պետք է ելքագրվի գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը կամ Ա.Ա.Հ.-ը: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Գործարքի նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի «VK(ВКонтакте)» կայքի իր պրոֆիլ, ապա «Հաղորդագրություններ» բաժնում ընտրի փոխանցողի հաղորդագրությունը, սեղմի «Ստանալ փոխանցումը» կոճակը և մուտքագրի իր քարտի համարը և դրա գործողության ժամկետը, որից հետո դրամային փոխանցումը կհաշվեգրվի ստացողի հաշվին:

Կարդացեք նաև

Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ մինչև տարվա վերջ Mastercard միջազգային վճարային համակարգի գործող ակցիայի  շնորհիվ, Mastercard և Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաև ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard և Maestro քարտերի վրա  փոխանցումներ ստանալիս, փոխանցում ստացողը կստանա նվեր` «Ստիկերների» հավաքածու:

Տեսանյութեր

Լրահոս