Բաժիններ՝

Նեթանյահուն հայտնել է, թե որ դեպքում կհանդիպի Մահմուդ Աբասի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել է, որ, եթե այս ամսվա վերջին նախատեսված՝ Մերձավոր Արևելքի հարցով միջազգային համաժողովը չեղյալ հայտարարվի, ինքը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նեթանյահուն կարծում է, որ Աբասի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում, որտեղ ինքը պատրաստ է մեկնել։

Նեթանյահուն ընդգծել է, որ միջազգային համաժողովը ոչ մի ավանդ չունի խաղաղ գործընթացում ու իր երկիրը չի մասնակցելու նման նախաձեռնությունների։
Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները կասեցվել էին 2014թ. ապրիլին, այն բանից հետո, երբ Թել Ավիվը հրաժարվեց կասեցնել շինարարությունը Պաղեստինի տարածքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031