
Բրիտանական խորհրդարանն աջակցել է Brexit-ի հարցով կառավարության պլանին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը աջակցել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարության՝ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պլանին։
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, 448 պատգամավոր «կողմ» է քվեարկել, 75-ը՝ «դեմ»։ Բրյուսելի հետ Brexit-ի հարցով պաշտոնական բանակցությունները սկսվելու են 2017թ. մարտի վերջից ոչ ուշ։
Իր կողմից, կառավարությունը խոստացել է հրապարակել ԵՄ-ի հետ կայանալիք բանակցային գործընթացի հիմնական դետալները, չներկայացնելով մանրամասները, որոնց հրապարակումը կարող է թուլացնել Մեծ Բրիտանիայի դիրքերը բանակցություններում։