Վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել։ Ունեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն և բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում։ Հաջողություն մաղթենք կառավարությանը, որովհետև ամեն ինչից զատ օբյեկտիվ հաջողության կարիք էլ կա համաշխարհային տնտեսության բավականին փոփոխական ներկա պայմաններում։
Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը տեղեկացրեց, որ գործազրկության մակարդակը կազմում է 18,4 տոկոս: «Տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 16 տոկոս, իսկ կանանց՝ 21,1 տոկոս: Գործազուրկների միջին տարիքը կազմում է 37,5 տարեկան, գործազուրկ տղամարկանց միջին տարիքը 38 տարեկան է»,- ասաց Քալանթարյանը:
«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, ով 1.5 տարի հետո կարող է դառնալ ազատ գործակալ, հայտնվել է է հերթական թոփ-ակումբի հետաքրքրությունների շրջանակում:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ավտովթարից մահացած ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանի լուսանկարը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է խորհրդարանում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ նման միջադեպերը պետք է ընդհանրապես բացառվեն:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելը նպատակահարմար չի համարում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Goal.com-ի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին այս անգամ անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարտեր Փեյջը RIA Novosti-ի հետ զրույցում պատմել է, որ արևմտյան ընկերությունները հետաքրքրված են ռուսական շուկաներ վերադարձով։
Երեկ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ին:
«Առաջինը՝ ես չեմ ասել, թե ռազմական գործողություններն ամբողջությամբ կասեցվել են, ամբողջությամբ դադարել են։ Ես ասել եմ, որ դրանք երեկ կասեցվել են որոշակի ժամանակով, որպեսզի քաղաքացիական բնակչությանն օգնենք հեռանալ, մարդկանց, որոնք ցանկացել են դա անել»,- հայտարարել է նա։
Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման կամ նվիրատվության գործընթացը դյուրացված կարգով շարունակվում է և ծառայությունը քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու համար Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներն իրենք են այցելում մարզեր՝ տեղում հանրակացարանների բնակիչների պայմանագրերի կնքումն ապահովելու համար:
Իրանը կարող է Ադրբեջանի հետ համագործակցություն սկսել ռազմական ոլորտում և անվտանգության հարցերում։
TANAP-ը ամենահաջող նախագծերից է, որն իրականացվում է Թուրքիայի էներգետիկ ռազմավարության շրջանակում։
«Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի:
«Ես բացասական եմ վերաբերվում այս ամենին և կարծում եմ ու համոզված եմ, որ նման բան չի կրկնվի: Չպետք է նման միջադեպերը կրկնվեն»,- ասաց Շահգելդյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի շտապում հայտարարել առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով հարցին, ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին դաշինքո՞վ է մասնակցելու, թե՞ ոչ ու արդյոք դա կախված Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումից, խորհուրդ տվեց չշտապել և մի փոքր սպասել:
Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն բռնցքամարտիկ Միշա Ալոյանը զրկվել է արծաթե մեդալից:
ՆԱՏՕ-ին միշտ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, պետք է ամրագրվեն փաստաթղթերով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահի ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կա վիրավոր, հայտնում է թուրքական Haber 7 թերթը։
Մեր՝ գործընկերների հետ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ կապված, ամբողջությամբ համընկնում է։
Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:
Անկարան Աթենքից ակնկալում է արտահանձնել 8 զինծառայողներին, որոնք Հունաստան էին փախել հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուսեին Մյուֆյուօղլուն։
Մինչև 2017թ-ի հունվարի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Ապառիկ տեղում» պրոդուկտի միջոցով գնումներ կատարած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որի շրջանակում կխաղարկվեն են հենց այն իրերը, որոնք ձեռք են բերվել ապառիկ վճարման պայմանով:
ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համակարգի մշակման վրա։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում բնակարանների հրդեհվելու դեպքի առթիվ:
Եվրամիությունը կարևոր է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը, լրագրողներին ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: