
Հռոմի պապը հանդես է եկել ընդդեմ լրատվական ֆեյքերի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է մամուլում ապատեղեկատվության ավելցուկը՝ այն անվանելով «հնարավոր է, վատագույն վնասը, որը կարող են հասցնել ԶԼՄ-ները»։
Հռոմի պապը հասարակության կողմից ֆեյքային նորությունների սպառումը համեմատել է կոպրոֆագիայի նկատմամբ հակվածության հետ (ախորժակի ախտաբանական աղավաղում, որն արտահայտվում է ուտելու համար ոչ պիտանի նյութեր կամ կղանք ուտելով)։
«Կարծում եմ՝ ԶԼՄ-ները պետք է ավելի հասկանալի, ավելի թափանցիկ լինեն ու, կներեք արտահայտությանս, չիջնեն մինչև կոպրոֆիլիայի մակարդակի, այսինքն՝ սկանդալների մասին պատմելու մշտական ցանկության, անգամ, եթե դա ճշմարտություն է»,- ասել է քահանայապետը բելգիական կաթոլիկ Tertio պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ մարդիկ չեն կարող լուրջ եզրակացություններ անել այս կամ այն վիճակի վերաբերյալ, եթե ԶԼՄ-ները ներկայացնում են միայն ճշմարտության մի մասը, այլ ոչ թե ընդհանուր պատկերը։
Այդկերպ նա մեկնաբանել է ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ հավաստի հրապարակումների շուրջ չդադարող աղմուկը։