Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովել է Հենրիխ Մխիթարյանի խաղը «Զարյա»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր նախարարությունում, որի ենթակայության տակ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ կան, 20-25 տոկոս կրճատում պետք է անի:
ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ եւ ԲՀԿ-ի հետ դաշինքով։
Ըստ առաջարկվող նախագծերի, եթե 3 ամսում մարվեն մայր պարտքերը, ապա հարկերն ուշացրած անձինք կազատվեն տույժերից եւ տուգանքներից: Ըստ հաշվարկների այս գծով կա մոտ 4 միլիարդ դրամի պարտք, որից 2 միլիարդը ընթացքում կուտակված տույժ-տուգանքներն են:
Տեղեկացանք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում թույլատրել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը գրավադրել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի Շամբիի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երը: Եվ սա այն դեպքում, երբ 2014-ի հունվարին «Որոտան ՀԷԿ»-ը վաճառվում էր, պատճառաբանվեց, թե ընկերությունը երկրի պետբյուջե լրացուցիչ եկամուտ պետք է բերի:
«Աշտարակ կաթի» ձախորդությունների պատճառն այն է, որ ընկերության սեփականատերն անդամակցել է աղանդավորական շարժման, որտեղ վերջինիս ուղեղը, այսպես ասած, «լվացել են»:
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում: «Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով եւ մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել: Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը:
ԱՄՆ-ում կյանքի սպասվող տևողությունը կազմել է 78,8 տարի. միջին հաշվով այդքան պետք է ապրի 2015 թվականին ծնված երեխան: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 78,9 տարի: Տղամարդկանց համար կյանքի տևողությունը 76,5 տարուց իջել է մինչև 76,3 տարի, իսկ կանանց համար՝ 81,3-ից մինչև 81,2 տարի:
Ռոնդան նկարահանվել է Pantene-ի գովազդում, որի կարգախոսն է դարձել «Ուժը հիասքանչ է» արտահայտությունը: Ռոնդա Ռոուզիի ակտիվում կա 12 հաղթանակ MMA-ի 13 մենամարտերում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը:
Առաջին անգամ դրա մասին հիշատակվել է չինական գրքերից մեկում, հետագայում այն բավական արագ տարածվել է ամբողջ Արևելյան Ասիայում։ Մի փոքր ուշ այն հասել է նաև Եվրոպա։
2016թ. մոտենում է ավարտին։ ժամանակն է հայացք նետել անցնող տարուն և վերագնահատել կյանքն ու արժեքները։ Ի՞նչ կտանեք ձեզ հետ նոր տարի և ինչի՞ց կազատվեք։ Վախ, տխրություն, ատելություն, մեղք, զղջում… ժամանակն է ազատվել այս ամենից։
Այս հարցը տասնամյակներ շարունակ քննարկվել է գիտնականների կողմից։ Ամեն դեպքում, եթե ամենը, ինչ ցանկանում ենք, հաճույք ստանալն է, ինչպե՞ս ենք տնային գործերն անում և ավարտում աշխատանքային ծրագիրը։ Առավել կարևոր հարցերից մեկը հետևյալն է. եթե այն ամենը, ինչ մենք ցանկանում եք, հաճույք ստանալն է, ինչո՞ւ է մարդկանց մի մասն իր կյանքի այդքան երկար հատվածը դժբախտ անցկացնում։
Մահճակալի կողքին դրված մի բաժակ ջուրը երբեմն հրաշալի միջոց է գիշերը կամ վաղ առավոտյան ծարավը հագեցնելու համար։ Մենք մտածում ենք, որ ջուրը չի կարող վատ ազդեցություն ունենալ։
Բացի հրաշալի համից՝ թեյը նաև զարմանալի բուժիչ հատկություններ ունի։ Թեյեր, որոնք կօգնեն տարբեր խնդիրների դեպքում։
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին նվազել է։
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ:
Նոր լուսանկարներում արտացոլված է մրրիկ, որը մոլեգնում է Սատուռնի հյուսիսային կիսագնդի մթնոլորտի վերին շերտերում, դրա գծագրությունը վեցանկյան տեսք ունի:
Կատալոնական «Բարսելոնան» վերջերս ավիավթարի ենթարկված «Շապեկոենսե» ակումբին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու «Ժոան Գամպերի» գավաթի շրջանակներում կայանալիք ընկերական հանդիպմանը:
Գյումրիում տնակային թաղամասերը ստեղծվեցին երկրաշարժից անմիջապես հետո եւ այլեւս չվերացան: Տարրական պայմաններից զուրկ կացարաններում այսօր մեծանում են 1988-ին ծնված երեխաների փոքրիկները:
Պարբերականի կարծիքով՝ Թրամփի հաղթանակում մեծ դեր ունեն ինովացիոն տեխնոլոգիաները, յուրաքանչյուր անձի ամենօրյա հսկումը և ունիվերսալ զենքը, որը հայտնվել է սխալ ձեռքերում: Big Data-ի և փսիխոմետրիայի մասնագետ Միխալ Կոսինսկին հասկացել է, որ Թրամփի հաղթանակը կապված էր գիտական մշակումների հետ՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել են քվեարկության արդյունքները: Այդ օրը Cambridge Analytica ընկերությունը թողարկել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որ ընկերությունը զարմացած է, որ իրենց՝ տվյալների հաղորդակցության հեղափոխական մոտեցումն այդքան օգնել է Թրամփին ընտրություններում:
Խենթանալու կրեատիվ մոտեցմամբ աչքի ընկնող ֆոտոշարքը, որտեղ ռադիո «Վան»-ի անձնակազմը հանդես է գալիս բոլորովին անհավատալի կերպարներով, այսօր բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցում:
Իսպանական մամուլը գրում է, որ 2012 թվականին Ռոնալդուի բոլոր աշխատակիցները պայամանագիր են ստորագրել, ըստ որի՝ նրանք իրավունք չունեն Ռոնալդուի անձնական կյանքի մասին որևէ ինֆորմացիա հրապարակել կամ տարածել:
Ինչ տոկոսներով են վարկեր տրամադրվել Երևանում և մարզերում
Սոցիալական ապահովության ոլորտում շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:
Ծնկների ցավն ամենադաժանն է, քանի որ այն ազդում է մեր շարժունակության վրա: Տարիքի հետ ծնկները թուլանում են, իսկ հոդերը կորցնում են իրենց ճկունությունը:
Ամենից շատ որ երկրների դեպքում են աճել կամ նվազել տրանսֆերտները։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ analitik.am կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գու մարը խաբեությամբ հափշտակելու համար:
Աշխարհի ամենաբարձրահասակ ցամաքային կաթնասունների թվականակը 2015 թվականին 100 հազարից ցածր մակարդակ է ընկել հիմնականում բնապահպանության հետ կապված խնդիրների և որսագողերի գործունեության պատճառով
2016թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 231,3-րդ կմ-ում ՊՆ N զորամասի զինծառայող ավագ վարորդ, լեյտենանտ Ա. Մուսիկյանն իր վարած «ԼԵՔՍՈՒՍ LX-570» մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին: