
«Թուրքիան լուրջ ավանդ է ունեցել Սիրիայում արնահեղության դադարեցման հարցում». Բինալի Յըլդըրըմ

Թուրքիան ներդրել ու շարունակում է լուրջ ավանդ ունենալ Սիրիայում արնահեղության դադարեցման հարցում, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Ընդ որում՝ նա նշել է, որ այդ հարցում սիրիական ռեժիմի ներկայացուցիչներն անկեղծ մոտեցում չեն ցուցաբերում։
Նա կոչ է արել Ռուսաստանին օգտագործել Դամասկոսի վրա իր ազդեցությունը, որպեսզի վերջ դնի Սիրիայում արնահեղությանը։
«Այստեղ շատ օգտակար կլիներ, եթե Ռուսաստանի դիրքորոշումը ռեժիմի նկատմամբ ավելի ազդեցիկ, ավելի արդյունավետ լիներ»,- ասել է Բինալի Յըլդըրըմը։