Բաժիններ՝

Ռոբերտ Լևանդովսկին երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Լևանդովսկու նոր համաձայնագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:

«Ես շատ ուրախ եմ, որ բանակցությունները հանգեցրին դրական արդյունքի: Ես մնում եմ «Բավարիայում» ևս մի քանի տարի: Մենք ակումբի հետ մեծ նպատակներ ունենք»,- Լևանդովսկուն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Լևանդովսկին «Բավարիայի» ֆուտբոլիստ է դարձել 2014թ. հուլիսին: Trnasfermarkt.de-ն 28-ամյա հարձակվողին գնահատում է 75 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանում լեհը մյունխեննիցերի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել է 19 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031