
Թբիլիսիում բանկ է թալանվել

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Թբիլիսիում բանկ է թալանվել, որի գողությանը մասնակցել է ընդամենը 1 մարդ։
Գումարի չափը, որը վերջինս հափշտակել է, դեռ չի հրապարակվում։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, սպառնալով «Վրաստանի բանկի» աշխատակիցներին, վերցրել է գումարն ու հեռացել դեպքի վայրից։
Անցկացված գործողության արդյունքում մեղադրյալը ձերբակալվել է սեփական բնակարանում։
Նրա տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է հրազենային զենք և թմրանյութ, իսկ գրպաններից՝ հափշտակած գումարի մի մասը։
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն, հայտնում է APA գործակալությունը։