Լուսավորության համար պետք է օգտագործել 12Վտ-ից ոչ ավե լի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել:
Եռյակի մեջ մտնում են նաև Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), ով ամսական ստանում է 1.48 մլն եվրո, և պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն («Մանչեսթեր Յունայթեդ»), ով յուրաքանչյուր 30 օրը մեկ ստանում է 1.36 մլն եվրո:
«Նախ՝ պետք է նշեմ, որ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ հայտնում: Այս 25 տարիների ընթացքում ամենակարևոր նախագիծն ինձ համար «Ես սիրում եմ իմ երկիրը» երգն է՝ իր տեսահոլովակով: Այն առաջին հայացքից՝ շատ պարզ ու հասարակ աշխատանք կարող է թվալ, բայց այն մեզանից յուրաքանչյուրի սրտից է խոսում: Եվ եթե չլիներ այդ մոտեցումը մեր երկրի, մեր պետության նկատմամբ, երբևիցե հնարավոր չէր լինի այստեղ ապրել, որևէ բան ստեղծել և գնալ առաջ»:
Եթե ցանկանում եք առանց ավելորդ ջանքերի ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի ըմպելիք, որը կօգնի այս հարցում: Այս ըմպելիքը լավացնում է նյութափոխանակությունը, խթանում է ճարպերի այրման գործընթացը, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր սաներն ի վիճակի են պայքարել ԱՊԼ-ում հաղթանակի համար:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արամ Սահակյանը հորդորում է ծնողներին՝ Ամանորին ընդառաջ հնարավորինս զերծ պահել երեխաներին պայթուցիկների եւ տարբեր հրավտանգ նյութերի հետ շփումից: «Այս տարին ունեցավ ծանր ապրիլյան օրեր եւ իր չսպիացող հետեւանքները: Ցավոք կորցրեցինք մեր հերոս տղաներին, կան նաեւ շատերը, ովքեր մնացին հաշմանդամ, անդամալույծ: Ցավոք, խաղա ղ օրերին նույնպես ականատես ենք լինում պայթյունային ծանր վիրավորումների՝ հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արագածոտնի մարզի «Խաչատուր Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հունվարի 9-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ Հանրապետական հավաքակայանում իրականացվող նախապատրաստական վերջին աշխատանքները տեղում դիտարկելու, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելու նպատակով դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Հանրապետական հավաքակայան :
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում նաև Ղրղզստանը, ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Երեւան մի քանի չվերթներ։ Ինչպես տեղեկացրին «Զվարթնոց» օդանավակայանից, դեկտեմբերի 26-ին Մոսկվայից Երեւան 10 չվերթ է հետաձգվել:
Կիսապաշտպանը դեմ չէ շարունակել կարիերան նախկին ակումբում: Ինչպես հաղորդում է Mirror-ը, եթե «կապույտները» չհետաքրքրվեն Ֆրենկով, նա պատրաստ է յուրաքանչյուր աշխատանքի «Սթենֆորդում»:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը ստորագրել է ընդամենը 3 երկիր, որը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ղրղըզստանը փաստաթուղթը չի ստորագրել։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հանդիպումից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հալեպի ազատագրված շրջաններում հայտնաբերվել է տասնյակ սիրիացիների գերեզմանոց։ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի սպաների պնդմամբ՝ զոհերը ենթարկվել են կտտանքների և մահապատժի են ենթարկվել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Կրպակ» սուպերմարկետում տեղի ունեցած կողոպուտի մի շարք հանգամանքեր, հայտնաբերվել գողոնի հիմնական մասը:
Ջրաուզակները Սև ծովում իրականացվող որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են կիրակի օրը ավիաաղետի ենթարկված «Տու-154» օդանավի ֆյուզելյաժը։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի բեկորները գտնվում են ափից 1 մղոն հեռավորության վրա՝ 27 մ խորությունում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է «Բեյզ Մեթըլս»ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Մոսկվայի պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը ենթադրություն է հայտնել, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Հայաստանի ներկայացուցիչը։
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Զոնալ թաղամասի 23-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Մեխակ Մ.-ի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում, քաղաքացին 14.11.2016թ.-ին քննվող քրեական գործի դատաքննության ժամանակ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին` քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսինքն` Մեխակ Մ.-ն պաշտոնատար անձին վերագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթաժողովներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառները պետք է հայտնի բելառուսական կողմը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ջերմուկում գործող «Նոր կյանք թափոններին» ծրագիրը ստեղծվել է “Լիդիան Արմենիա” ՓԲԸ-ի սոցիալական զարգացման ծրագրերի շրջանակներում
Սիրիայի Հալեպ քաղաքից տարհանվածների թիվը հասել է 44 հազար մարդու, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը։
Թուրքիայի իշխանություններն անցած շաբաթ ձերբակալել են 1096 մարդու, որոնք կասկածվում են իսլամիստ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Նրանցից 426-ը կալանավորվել է, հայտնել են Թուրքիայի ՆԳՆ-ից։
Նշաններ, որոնք մատնանշում են Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռում ահաբեկչության հնարավոր իրականացումը, դեռ չեն ստացվել, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մոսկվայի օդանավակայաններում 34 չվերթ է չեղյալ հայտարարվել, 11-ը հետաձգվել է, հայտնում է Interfax-ը։
Դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռում էր նաև բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, իր մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկան։ Նա առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով։