![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթեր են չեղարկվել և հետաձգվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/inqnatir.jpg1_.jpg)
Մոսկվայի օդանավակայաններում 34 չվերթ է չեղյալ հայտարարվել, 11-ը հետաձգվել է, հայտնում է Interfax-ը։
Երևանի ժամանակով ժ. 12:25-ի տվյալների համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, 31-ը չեղյալ է հայտարարվել:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 10 չվերթ, ևս 2-ը՝ չեղարկվել է։ «Վնուկովոյում» 1 չվերթ է չեղարկվել: