Մոսկվան կողջուներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մասնակցությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում, սակայն նրա ներգրավումը Վաշինգտոնի իրավասությունների ներքո է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավարտվել է կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի նախաքննությունը. «Կենտրոն». «Հանցանքի հետքով»:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 27-իկայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին, լուրեր էին հրապարակել, թե 2017-ի հունվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև ՀՀ ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում:
Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, դրան այլընտրանք չկա, այն վաղ թե ուշ ուժի մեջ կմտնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ քամու պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել «Շամշյան քոմ» լրատվական կայքի խմբագիր Գագիկ Շամշյանը, «Հետք» լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Զոհրաբ Հարոյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող Մարիետա Մակարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Ժիրայր Գրիգորյանը…
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:
Սևծովյան Ուրեկի հանգստավայրի զարգացման նպատակով կծախսվի ավելի քան 65 մլն լարի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրունկով խփած գոլի մասին:
ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման օպերացիան սկսելուց ի վեր քաղաքը լքել է 132 հազար մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի միգրացիայի հարցերով նախարար Ջասըմ ալ-Ջաֆին։
Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Թուրքիան պաշտոնական դիմում չի ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոխել ավադույթները, որոնք գոյություն ունեին տասնյակ տարիներ՝ մարտահրավեր նետելով որոշակի օրենսդրական նորմերի, գրում է ամերիկյան Poitico պարբերականը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է 70 բնակարան հատկացնել Ալեքսանդրովի անվան անսամբլին, որպեսզի անսամբլը որքան հնարավոր է արագ վերականգնվի։
Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակից Ռոման Սկրիլնիկովը մահացած է հայտնաբերվել Ուստ-Կամենոգորսկի իր վարձակալած բնակարանում։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 175 դատապարտյալի։ Այս մասին հայտարարել է համաներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն ճեպազրույցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վերջին մի քանի օրերին հանրապետության ճանապարհների մեծ մասում ուժեղ բուք է ու մառախուղ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող 35 ճանապարհաշինական ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։
Որպես ՌԴ ՊՆ «Տու-154»ինքնաթիռի կործանման ամենահավանական վարկած է դիտարկվում այն, որ ինքնաթիռի շարժիչի մեջ կարող էին կողմնակի առարկաներ հայտնվել։ Դրա հետ միասին դիտարկվում են նաև անձնակազմի սխալն ու ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։
Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության մասին ողջ ապացույցները մատնանշում են, որ դրան առնչություն ունի Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը (FETÖ), հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները ներկայումս Անկարայում բանակցություններ են վարում սիրիացի ընդդիմադիրների հետ Սիրիայում հրադադարի հաստատման համար պայմանները ճշտելու նպատակով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
Դեկտեմբերի 27-ին, ժամը 2-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են ընդունվել 1992 թ. ծնված Արմինե Տ.-ն, 1992 թ. ծնված Հերմինե Ի.-ն և 1989 թ. ծնված Վարսիկ Ա.-ն:
SOCAR-ը դադարեցրել է գազամատակարարումը գազատար համակարգ՝ կապված Սանգաչալի գազաբաշխիչ հանգույցի գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի հետ, ասվում է պետական նավթային ընկերության հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ արձակելով մոտ 850 կրակոց: Հարավային /Հադրութ/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/:
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ունի մեծ պոտենցյալ, սակայն ներկայումս այն վերածվել է ընդամենը վայրի, որտեղ հնարավոր է «հաճելի ժամանակ անցկացնել»։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 6.30-ին, Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Թադևոս Ա.-ն:
Jet Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Գոայում դուրս Է եկել թռիչքային գոտուց, տարհանման ժամանակ 12 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է TASS-ը։