Սև ծովում հայտնաբերվել է «Տու-154»-ի ֆյուզելյաժը
Ջրաուզակները Սև ծովում իրականացվող որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են կիրակի օրը ավիաաղետի ենթարկված «Տու-154» օդանավի ֆյուզելյաժը։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի բեկորները գտնվում են ափից 1 մղոն հեռավորության վրա՝ 27 մ խորությունում։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի որոնողա-փրկարարական ծառայությանը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հայտնաբերվածը ոչ թե ֆյուզելյաժ է, այլ կործանված ինքնաթիռի բեկորները։
«Ջրասուզակները հայտնաբերել են 4 բեկոր, որոնցից մեկն ունի մոտ 4 մետր երկարություն»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, թե ներկայումս որոշվում է ծովից դրանց բարձրացման հարցը։
Փրկարար ծառայությունները որոնում են ինքնաթիռի բեկորներն ու զոհերի մարմինները։ Ողբերգության վայրում աշխատում է 45 նավ, 5 ուղղաթիռ և անօդաչու սարքեր։