
Վհուկների որսը շարունակվում է. Թուրքիայում անցած շաբաթ ձերբակալվել է ավելի քան 1000 գյուլենական

Թուրքիայի իշխանություններն անցած շաբաթ ձերբակալել են 1096 մարդու, որոնք կասկածվում են իսլամիստ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Նրանցից 426-ը կալանավորվել է, հայտնել են Թուրքիայի ՆԳՆ-ից։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 19-26-ը Թուրքիայի անվտանգության ուժերը FЕТО շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են 1096 մարդու, «Քրդական աշխատավորական» կուսակցության հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է 508 մարդ, որոնցից 78-ը կալանավորվել է, ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու մեղադրանքով՝ 78 մարդ։ Նրանցից 12-ը կալանավորվել է։
Հաղորդվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը 1 շաբաթում իրականացրել են 220 հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում վնասազերծվել է 9 ահաբեկիչ, որից 4-ն սպանվել է։