
Ֆրենկ Լեմպարդն ուզում է վերադառնալ «Չելսի»

Ընդ որում՝ որպես ֆուտբոլիստ:
Կիսապաշտպանը դեմ չէ շարունակել կարիերան նախկին ակումբում: Ինչպես հաղորդում է Mirror-ը, եթե «կապույտները» չհետաքրքրվեն Ֆրենկով, նա պատրաստ է յուրաքանչյուր աշխատանքի «Սթենֆորդում»:
Ես և Ջոն Թերրին միշտ կլինենք «Չելսիում», ինչ էլ որ պատահի: Ես հետևում եմ թիմին և դեռ չգիտեմ, կհասնի՞ արդյոք գործը լուրջ բանակցությունների: Ինձ կվերադարձնեն՝ որպես խաղացո՞ղ, թե՞ մեկ այլ դերում, ես չեմ կարող ասել: Ամեն ինչ իմ ձեռքերում չէ:
Ես ինձ թարմ և պետքական եմ զգում»,- ասել է Լեմպարդը:
Ֆրենկ Լեմպարդը լոնդոնցիների կազմում անցկացրել է 13 մրցաշրջան:
Բրիտանացու վերջին թիմը եղել է «Նյու Յորք Սիթին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը