Հալեպում սիրիացիների զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել. ՌԴ ՊՆ
Հալեպի ազատագրված շրջաններում հայտնաբերվել է տասնյակ սիրիացիների գերեզմանոց։ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի սպաների պնդմամբ՝ զոհերը ենթարկվել են կտտանքների և մահապատժի են ենթարկվել։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։
Զինվորականները մտադիր են վավերագրել հայտնաբերված փաստերն ու դրանք հրապարակել։ «Հայտնաբերվել է կտտանքների ենթարկված տասնյակ սիրիացիների զանգվածային գերեզմանոց։ Շատերի մարմնի մասերը բացակայում են, մեծամասնությունը գնդակահարվել է գլխից։ Եվ սա, ամենայն հավանականությամբ, միայն սկիզբն է»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ դրանք վավերագրվելու են որպես ահաբեկիչների ռազմական հանցագործություններ և առավելագույնս բարձրաձայնվելու են։