Բաժիններ՝

Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքը

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը ստորագրել է ընդամենը 3 երկիր, որը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ղրղըզստանը փաստաթուղթը չի ստորագրել։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հանդիպումից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ բացասական պահերը «ժամանակ առ ժամանակ գերակշռում են» ԵՏՄ երկրների համագործակցությունում, ինչը վատ է անդրադառնում հանրապետության ինտեգրացման վրա։

«Բոլոր փաստաթղթերը ստորագրվել են, բացառությամբ օրակարգի առաջին հարցի, 3 երկիր ստորագրել է ԵՏՄ առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, Ղրզըզստանը չի ստորագրել, իսկ երկրորդ փաստաթուղթը՝ Մաքսային օրենսգիրքը, 3 երկրները ստորագրել են, ղրղըզական կողմը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ խոսելով փաստաթուղթը ստորագրած երեք երկրների մասին, ինքը նկատի ունի այսօրվա նիստի անդամ երկրներին։ Բելառուսը, ինչպես հայտնի է, ներկա չէր ԵՏՄ նիստին։

«Մյուս փաստաթղթերը ստորագրվել են»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս