
Հալեպից 44 հազար մարդ է տարհանվել. Թուրքիա

Սիրիայի Հալեպ քաղաքից տարհանվածների թիվը հասել է 44 հազար մարդու, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը։
«Ինտենսիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում Արևելյան Հալեպից տարհանվել է 44 հազար մարդ, նրանք տեղափոխվել են Իդլիբ»,- հայտարարել է Կալընը Անկարայում ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Տարբեր տվյալների համաձայն՝ արևելյան Հալեպից հեռացել է մոտ 40 հազար մարդ, ներառյալ՝ զինյալները։