
Ամուլսարի հարակից համայնքներում արտադրված հետաքրքիր հուշանվերները՝ երևանյան ամանորյա տոնավաճառում

Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված Ամանորյա նախատոնական տոնավաճառի այցելուներին իրենց արտադրանքը առաջարկեցին նաև Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները՝ ներկայացնելով իրենց պատրաստած ձեռագործ, հետաքրքիր հուշանվերները, որոնք դարձել են փոքր բիզնես և համայնքների բնակիչների համար ապահովում են եկամուտներ՝ նվազագույն ներդրումներով:
Ջերմուկում գործող «Նոր կյանք թափոններին» ծրագիրը ստեղծվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի սոցիալական զարգացման ծրագրերի շրջանակներում, ապացուցելով, որ ցանկության դեպքում հնարավոր է անգամ թափոններից և կենցաղային աղբից ստանալ հետաքրքիր և գործածական իրեր, ինչպես նաև ամենափոքր հնարավորությունն անգամ՝ համատապատասխան հմտություններ և գիտելիքներ ունենալու դեպքում, կարող է դառնալ բիզնես և կայուն եկամտի աղբյուր:
«Նոր կյանք թափոններին»
Արդեն երկրորդ տարին՝ ծրագիրը գործում է Ջերմուկում, հիմնականում դպրոցականների մանկավարժների համար մի քանի ուղղություններով. բնապահպանական իրազեկում, հմտությունների ուսուցում և եկամտի այլընտրանքային աղբյուրի ապահովում:
Ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ նոր կյանք է տալիս թափոններին, սովորեցնում է բնապահպանության տեսանկյունից ճիշտ կառավարել թափոնները: Եվ կարևոր է նաև, որ ծրագիրը նվազագույն ներդրումներով ապահովում է եկամուտներ համայնքի բնակիչների համար: Լիդիանը նախատեսում է 2017 թվականից ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը:
«Գնդեվազի չրանոցը»
Գնդեվազի չրանոցը, գործում է արդեն երրորդ տարին, համայնք-ընկերություն համագործակցության լավագույն օրինակներից է: Միայն 2016թ. կոոպերատիվը մշակել է 7 տոննա հումք և արտադրել՝ 1200 կգ չիր:
Այս տարի կոոպերատիվը առաջին անգամ ամբողջ անհրաժեշտ հումքը ձեռք է բերել բացառապես սեփական ներդրումների հաշվին, ավելին՝ ընդլայնել է արտադրանքի տեսականին, բացի ծիրանի չրից, այժմ արտադրում է նաև սև սալորի և դեղձի չրեր, ինչպես նաև կրկնապատկել է արտադրությունը` արտադրանքը ներկայացնելով նաև համայնքի սահմաններից դուրս:
Ամուլսարի սոցիալական ծրագրերը մշակվում են միջազգային լավագույն փորձին և պահանջներին համապատասխան` Ընկերության կողմից իրականացված կարիքների գնահատման, հարցումների և համայնքներից ստացվող հայտերի հիման վրա: 2007թ.-ից Լիդիանը Ամուլսարի հարակից համայնքներում իրականացված սոցիալական ծրագրերում ներդրել է մոտ 3 մլն. ԱՄՆ դոլար, որից 870 հազարը՝ միայն 2016 թվականին: