Բաժիններ՝

«Մեր թիմը բավարար լավն է, որպեսզի պայքարի տիտղոսի համար». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր սաներն ի վիճակի են պայքարել ԱՊԼ-ում հաղթանակի համար:

Արժե նշել, որ վերջին անգամ «կարմիրները» չեմպիոնական տիտղոս նվաճել են 1990 թվականին:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշարի 17 տուրերից հետո մերսիսայդցիներն ակտիվում ունենալով 37 միավոր՝ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ հետ մնալով լոնդոնյան «Չելսիից» 6 միավորով:

«Կարևոր չէ այն, թե ինչ է եղել «Լիվերպուլը» վերջին 25 տարիներին, այլ այն, թե ով ենք մենք հիմա: Մեր թիմը ներկայացնում է նոր սերունդը»,- հայտարարել է գերմանացի մասնագետը Sky Sports-ին տված հարցազրույցում:

«Չնայած այն բանին, որ մենք շատ ենք գնահատում անցյալի ֆուտբոլիստներին, ովքեր ստեղծել են անուն ակումբի համար, չենք կարող գնահատել նրանց: Մենք պարտավոր ենք անել մեր աշխատանքը:

Եկեք փորձենք անել դա: «Լիվերպուլը» մեծագույն ակումբ է, իսկ մեր թիմը բավարար լավն է, որպեսզի պայքարի տիտղոսի համար»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս