ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում նաև Ղրղզստանը,  ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

2016թ. օգոստոսաի 12-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել էին միության մաքսային օրենսգրքի նախագիծը: Փաստաթղթի համաձայն՝ արտաքին սահմաններին մաքսային ձևակերպումները կմիասնականացվեն, իսկ ապրանքների տեղափոխման պայմանները նկատելիորեն կպարզեցվեն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մաքսային օրենսգիրքը հենց այն փաստաթուղթն է, որին սպասել է բիզնեսը: Սարգսյանը հավելել է, որ այն մշակվել է ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների հետ համատեղ և նրանում հաշվի են առնվել բոլոր դիտողությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031