
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարանի, Արթիկի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն