
Լուիս Էնրիկեն Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, Պեպ Գվարդիոլան՝ երկրորդը

«Բարսելոնայի» մարզչի ամսական եկամուտը կազմում է 1.56 մլն եվրո:
Եռյակի մեջ մտնում են նաև Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), ով ամսական ստանում է 1.48 մլն եվրո, և պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն («Մանչեսթեր Յունայթեդ»), ով յուրաքանչյուր 30 օրը մեկ ստանում է 1.36 մլն եվրո:
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 429 հազար եվրո աշխատավարձով գրավում է 9-րդ տեղը:
Լուիս Էնրիկեն գլխավորել է «Բարսելոնան» 2014թ. մայիսին: Նրա հետ թիմը 148 խաղերից հաղթել է 114-ը՝ պարտվելով ընդամենը 16 անգամ:
Գվարդիոլան և Մոուրինիոն գլխավորել են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» 2016-17թթ. մրցաշրջանից առաջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը