ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հունվարի 13-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի Կորեայի ձոր կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ:
«Մենք իսկապես հզոր ենք խաղում, բայց ճիշտ չէ այսքան վաղ մտածել ոսկու մասին: Իհարկե, «Ռեալը» ձգտում է հաղթել բոլոր մրցաշարերում, և թրեբլը մեր նպատակն է, սակայն մենք դրա մասին երազում ենք ազատ ժամանակ: Մնացած ժամանակ մենք պատրաստվում ենք խաղերին»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Կինոնկարի թողարկումը նշանակված է 2018 թվականի դեկտեմբերին: 55-ամյա Հարելսոնը հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են՝ «Զոմբիլենդ», «Ի ծնե մարդասպաններ», «Անպարկեշտ առաջարկություն», «Խաբեության պատրանք» և «Քաղցած խաղեր» ժապավենները: Նա նաև նկարահանվել է «Իսկական դետեկտիվ» սերիալի առաջին եթերաշրջանում:
Բոլորը սիրում են թարմ թխված հաց։ Սակայն հացը բավական շուտ է սառում, իսկ մեկ օր անց այն բավական դժվար է ուտել։
Հարաբերությունների հիմքում ներդաշնակությունն ու միասնությունն են։ Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ այս զույգերը շատ մոտ հարաբերություններ ունեն, ինչը զուգընկերներին զրկում է անձնական տարածքից։ Ժամանակի ընթացքում դա կարող է «խեղդել» զուգընկերներից մեկին։
Ժողովրդական բժշկության մեջ տարածված է կիտրոնը տարբեր համեմունքների հետ օգտագործելը։
Հայաստանի հետ ներդրումային հարաբերություններ ունեցող երկրներից 14-ի դեպքում տեղի է ունեցել կապիտալի արտահոսք
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ պատկերված են ինքը, իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, եւ նրանց երկու երեխաները: Քարդաշյանը լուսանկարները հրապարակել է Instagram սոցցանցի իր էջում:
Միացյալ Նահանգներն աշխարհի միակ ուժն է, որը կարող է բարեփոխել աշխարհը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնին Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Ռեքս Թիլերսոնը, պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:
«Միսս Ռոմանիա-2007» իտալական մրցույթի հաղթող Ջեսիկա Նոտարոյի վրա նրա նախկին սիրեցյալը ծծմբաթթու է լցրել: Այս մասին գրում է Corriere della Sera թերթը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-9.2%-ով:
«Ջունգլիի»՝ Գևորգ Սարգսյանի կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։
«Կարծում եմ՝ այս ձմեռ մենք ոչ մեկին չենք գնի, այլ միայն կվաճառենք: Մենք ֆունտեր կկուտակենք, որպեսզի ամռանը հարձակվենք տրանսֆերային շուկայի վրա, ինչպես արեցինք նախորդ անգամ: Մենք վերցրեցինք բարձրագույն մակարդակի 4 ֆուտբոլիստ՝ գիտենալով, որ նրանք կօգնեն մեզ»,- հայտարարել է Ժոզեն A Bola-ին:
Ռիչարդ Հոգլանդը մնում է փափուկ ուժի եւ դիվանագիտական մոտեցման կողմնակիցներից մեկը: Նրա համոզմամբ տնտեսական եւ մշակութային համագործակցությունը կարող է օգնել այնտեղ, որտեղ անզոր են զենքերը: ԱՄՆ-ի հայ համայնքը Հոգլանդին ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր նախագահ նշանակելուն արձագանքել է զգույշ լավատեսությամբ:
«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն հանգստացրել է երկրպագուներին, ովքեր անհանգստանում են Մեսսիի նոր պայմանագիր պատճառով, բայց հաղորդել է, որ ակումբը դուրս չի գա բյուջեի սահմաններից:
Լյարդն օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկն է, որը մաքրում է արյունը տոքսիններից և մնացորդներից: Հենց այս պարզ պատճառով էլ չափազանց կարևոր է լյարդի մաքրումն ու դրա բուժումը: Ձեզ ենք առաջարկում բնական մի քանի դեղամիջոցներ, որոնք կօգնեն մաքրել լյարդն ու կանխարգելել մի շարք առողջական խնդիրներ:
Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Փոլսբորոյի քաղաքապետ Հերի Սթիվենսոնը ոտքով տուն էր վերադառնում հուղարկավորման արարողությունից, երբ նկատել է ծխապատ բնակելի տունը: Չսպասելով փրկարարների ժամանելուն՝ Սթիվենսոնը, որն անցյալում որպես հրշեջ է աշխատել, մտել է այրվող շենք: Այնտեղ հայտնաբերելով քնած աղջկան, նա նրան արթնացրել Է եւ օգնել դուրս պրծնել:
Սալֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են ծրագիր՝ նախատեսված ֆուտբոլային կանխատեսումների համար: SAM (Sports Analytics Machine) հավելվածը հաշվարկել է ԱՊԼ-ի մնացած բոլոր խաղերի արդյունքները և հանգել է այն եզրակացության, որ «Չելսին» կդառնա չեմպիոն: Ներկայիս առաջատարն առաջ կանցնի 2-րդ տեղից 7 միավորով:
«2016թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդանական և բուսական յուղերի՝ 0.1%, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ, իսկ կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ձվի հանրապետական միջին գինը 2016 թ. դեկտեմբերին, 2015 թ. դեկտեմբերի համեմատ, աճել է 6.8%-ով, իսկ 2016 թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում:
Ներքին և արտաքին գործոնների ճնշման արդյունքում նախկինում՝ Օսմանյան կայսրությունում, ներկայումս՝ Թուրքիայում, կառավարության կողմից իրականացվող միջոցները ոչ թե նպաստում են հետագայում խնդիրների ամբողջական լուծմանը մոտենալուն, այլ սառեցնում են՝ էլ ավելի արդիականացնելով դրանք:
Լավագույն տասնյակում են նաև Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը և Իսպանիա
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել քաղաքացիության մասին օրենքում, որը օտարերկրացիներին թույլ կտա ստանալ թուրքական քաղաքացիություն խոշոր ներդրման դեպքում։
Նավթ արտադրող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, 2016թ. դեկտեմբերին կրճատել է նավթարդյունահանման ծավալները Նիգերիայում և Սաուդյան Արաբիայում արտադրության կտրուկ կրճատման ֆոնին, հայտնում է S&P Global Platts-ը։
Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Iran Air-ի կողմից ձեռք բերված առաջին ֆրանսիական Airbus ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, հայտնում է ԱՊԱ գործակալության թեհրանյան բյուրոն։
Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը հունվարի 17-18-ը կայցելի Մոսկվա, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը կարող է ԱՄՆ-ից գնել 96 F-16 կործանիչներ, գրում է Gazeta Prawna պարբերականը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Բարտոշ Կովնացկուն, որը պատասխանատու է ռազմական սարքավորումների ձեռքբերման համար։
Բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը, որը համարվում է իբրև Ռուսաստանի մոտ գտնվող՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատի հեղինակ, մտավախություն ունի իր կյանքի համար և փախուստի է դիմել։